211652_close_icon
views-count3430 դիտում article-date 16:43 23-11-2019

Ցույցերը ճնշելու նպատակով Իրանի կառավարությունը քաղաքացիներին զրկել է ինտերնետից

Բենզինի գնի աճի հետևանքով Իրանում արդեն մեկ շաբաթ է ինչ ցույցեր են ընթանում, որոնք ճնշելու նպատակով կառավարությունը անջատել է ինտերնետը և սահմանափակել կապի այլ միջոցներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5177531.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հակակառավարական ցույցերը ճնշելու նպատակով Իրանի կառավարությունը գրեթե մեկ շաբաթ է, ինչ երկրի բնակիչներին զրկել է ինտերնետից: Իրանի կիբեր տարածության անվտանգության գլխավոր պատասխանատու Աբոլհասսան Ֆիրուզաբադին հայտնել է, որ ինտերնետի վերականգնման վերաբերյալ որոշումը կառավարությունը պետք է կայացներ դեռևս հինգշաբթի երեկոյան: “Հուսով ենք, որ իրավիճակը շուտով կբարելավվի, որպեսզի այս անցանկալի մեթոդը դադարեցվի և բոլորը կարողանան կրկին ինտերնետ ունենալ”,- ասել է նա: Իրանի Կիբեր տարածության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ որոշումը կկայացվի մոտակա մի քանի օրերի ընթացքում: Իրանի կառավարությունը անջատել էր ինտերնետը շաբաթ օրը` վառելիքի գնի բարձրացման հետևանքով սկսված ցույցերին ի պատասխան: Ինտերնետի բացակայությունը և դրան հաջորդած կապի խափանումը, իրանցիներին խոչընդոտում էին կապ հաստատել արտաքին աշխարհի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր