2203 դիտում
14:18 31-05-2014
Առևանգված դատապարտյալը հայտնաբերվեց, իսկ քրեական գործի բժշկական քարտը ոչնչացված է
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Մայիսի 30-ին դատապարտյալին տեղափոխել են Արթիկի կալանավայր, այժմ գողացել են նրա հիվանդության պատմագրերն ու հետագա բուժում ստանալու գործընթացը: Արթիկ ՔԿՀ-ի բժիշկներն էլ հրաժարվում են Ա. Հակոբյանին բուժօգնություն ցուցաբերել՝ պատճառաբանելով, որ բժշկական քարտը կորել է և իրենք չեն կարող ինքնագլուխ, առանց «Արմենիա» բժշկական կենտրոնի ախտորոշումների, բուժում իրականացնել:
[url=https://shamshyan.com/hy/article/15730/]Հիշեցնենք[/url], որ դատապարտյալը մայիսի 21-ից բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ-ում: Մայիսի 28-ին՝ գիշերը ժամը 02:00-ին, ՔԿ վարչության աշխատակիցները հիվանդանոցից առևանգել էին նրան և տարել անհայտ ուղղությամբ:
«Ցանկանում են ամուսնուս պատվերով սպանել և այս ամենը թշնամություն է այն բանի համար, որ մենք դիմում-խնդրանք էինք ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Սա արդարադատություն չէ, այլ մարդասպանություն»,-ասաց դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
2485 դիտում
16:35 04-03-2021
Ցմահ դատապարտյալը փորձել է թմրամիջոց ձեռք բերել. հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
11745 դիտում
19:39 17-02-2016
Ազատ է արձակվել «Մանախ» մականունով դատապարտյալը, ով ազատազրկվել էր հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում
6098 դիտում
10:01 18-05-2019
Փաշինյանն այս գործի քավորն է. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
799 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1594 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա