834 դիտում
15:47 31-05-2014
«Առաջարկությունների տաղավարներով» արդեն ստացվել է ավելի քան 500 առաջարկ
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում մայիսի 1-ից տեղադրված «Առաջարկությունների տաղավարներով» քաղաքացիների կողմից նամակներով ստացվել է ավելի քան 500 առաջարկ։
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ամփոփելով անցնող մեկ ամսվա արդյունքները, տեղեկացրել է, որ ստացված բոլոր առաջարկներն ուսումնասիրվել և խմբավորվել են: Դրանց մի մասը փոխանցվել է համապատասխան ստորաբաժանում՝ հնարավոր լուծում տալու նպատակով: Իսկ առավել ընդգրկուն առաջարկները կներկայացվեն քաղաքապետին՝ առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար: Հատկանշանական է, որ քաղաքացիների որոշ առաջարկներ, կապված, օրինակ, բակերի բարեկարգման հետ, արդեն իսկ ընդգրկված են Երևանի զարգացման այս տարվա ծրագրերում և արդյունքները երևանցիների համար շուտով տեսանելի կլինեն:
«Առաջարկությունների տաղավարների» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2384 դիտում
18:00 08-10-2014
Դմիտրի Մեդվեդևը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է հայկական տաղավարներով
1213 դիտում
16:28 06-08-2022
Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով
Այս բաժնից
520 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
928 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում