211652_close_icon
views-count1484 դիտում article-date 19:16 31-05-2014

Հյուրընկալվել է համագյուղացու տանն ու տանտիրոջ բաճկոնի ծոցագրպանից 250.000 դրամ գողացել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Խորոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. մարտի 23-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում հյուրնկալվելով համագյուղացու տանն ու օգտվելով հյուրասենյակում միայնակ մնալու հանգամանքից` այնտեղ դրված բաճկոնի ծոցագրպանից գողացել է 250.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր