211652_close_icon
views-count1552 դիտում article-date 13:07 01-06-2014

Ի՞նչ սպասի Վրաստանը՝ ՆԱՏՕ-ից. պատասխանել է դաշինքի գլխավոր քարտուղարը

Վրաստանը շատ բան է արել, որպեսզի համապատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներին, այս մասին Վիլնյուսում, Խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ ի պատասխան Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի հարցին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նրա պարզաբանմամբ, Վրաստանում նշանակալից առաջընթաց են գրանցել, որոնց թվում՝ լավ ընտրություններ, դատական համակարգի բարեփոխումներ, պաշտպանության համակարգի բարեփոխումներ, ինչպես նաև Վրաստանը լավագույն Աֆղանստանում գործողություններ իրականցնող երկիրն է: «Վրաստանը շատ բան է արել, որպեսզի համապատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներին, ինչ խոսք, արդարացի էր հարցադրումը, թե ինչ է սպասում Վրաստանը ՆԱՏՕ-ից: Ցանկանում եմ ասել, որ այս պահին 4 հոգի երկրի գնահատման համար այնտեղ են: ՆԱՏՕ-ն, Վրաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը ստանալուց հետո, հունիսի վերջին կքննարկի և հույս ունեմ, որ այդ պահի դրությամբ, մենք որոշում կկայացնենք, թե ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության շրջանակներում ինչ բանաձև ընդունենք մոտակա գագաթաժողովում: Իմ անձնական տեսակետն այդ հարցի շուրջ հետևյալն է՝ գրանցված առաջընթացները այս կամ այն տեսքով, անպայման պետք է գնահատական ստանան այդ գագաթաժողովում»,- հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն հարց էր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, թե էլ ի՞նչ պետք է անի Վրաստանը, կամ ի՞նչ սպասի դաշինքից վրացի հասարակությունը և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ե՞րբ հաջորդ փուլին կանցնեն, այս մասին տեղեկանում ենք Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Նմանատիպ նյութեր