211652_close_icon
views-count2330 դիտում article-date 20:50 01-06-2014

ԱՄՆ-ը Գուանտանամոյի բանտում պահվող 5 թալիբների փոխանակել է պատանդ վերցված ամերիկացի զինվորի հետ

Միացյալ Նահանգների միակ զինվորականը, ով Աֆղանստանում առևանգվել էր «Թալիբան» շարժման զինյալների կողմից, 5 տարի անց ազատ է արձակվել, գրում է Reuters-ը: Սերժանտ Բոու Բերգդալն արդեն փոխանցվել է ամերիկյան կողմին: Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորի առողջական վիճակը գնահատվում է լավ և կարողանում է ինքնուրույն քայլել: Հաղորդվում է, որ ամերիկյան իշխանությունները Բերգդալին փոխանակել են 5 թալիբների հետ, ովքեր պահվում էին Գուանտանամո բանտում: Նրանք են՝ Աբդուլլահ Հաք Վասիֆը, Մուհամմեդ Ֆազլը, Մուհամմեդ Նորին, Մուհամմեդ Նաբին և Հայրուլլու Հայիրվուն: Փոխանակումը տեղի է ունեցել Քաթարում, սակայն կոնկրետ վայրը չի նշվում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Քաթարի իշխանությունները երաշխավորել են, որ թալիբներին հանձնելուց հետո կապահովեն ամերիկացի սերժանտի անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր