1457 դիտում
21:36 01-06-2014
Աբխազիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ պաշտոնից
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հայտարարել է, որ ի տարբերություն Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի, չի պատրաստվում հեռանալ պաշտոնից:
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ և հայտարարություն չեմ գրի»,-մեջբերում է RiaNovosti-ն նրա խոսքերը: Նա նաև նշել է, որ Անկվաբն անձամբ է հրաժարականի մասին որոշում կայացրել՝ որոշ հարցեր հաշվի առնելով:
Պատասխանելով հարցին, թե ում կողմը կկանգնի Աբխազիայի բանակը, Լակերբայն ասել է. «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է լիներ» և ուժայինների հետ կապված ևս ոչ մի խնդիր չկա»:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Ալեքսանդր Անկվաբը ժողովրդին ուղղված իր ելույթում հայտարարել էր, որ նախագահի իր պաշտոնին հրաժարական է տալիս միմիայն երկրի անվտանգությունը և կայունությունը պահպանելու նպատակով: Իսկ նախօրեին Աբխազիայի պատգամավորները կողմ քվեարկեցին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելուն: Ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 24-ին:
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
11:00 28-05-2014
Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է իշխանությունն իր ձեռքը վերցնել
1231 դիտում
12:31 02-06-2014
Աբխազիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այս բաժնից
937 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1024 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
1165 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին