748 դիտում
18:40 02-06-2014
Երևանի կանգառասրահներն ու կանգառանշանները մաքրվում են գովազդային բովանդակությամբ թերթիկներից
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին կանգառասրահների ու կանգառանշանների մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու հանձնարարականին համապատասխան՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են կանգառասրահներն ու կանգառանշանները փակցված տարատեսակ հայտարարություններից ու գովազդներից մաքրելու աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին հայտարարություններն ու գովազդային նյութերով թերթիկները փակցնել միմիայն հայտարարությունների ցուցատախտակներին։
Ի դեպ, այս տարի Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրով հայտարարությունների 100 ցուցատախտակ է տեղադրվելու՝ այդպիսով 2014 թվականին դրանց ընդհանուր թիվը հասցնելով 300-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
12:25 05-02-2014
«Արմթաբ» պլանշետը հայերեն կրթական բովանդակությամբ
2947 դիտում
09:11 10-04-2018
Ձևով՝ նոր, բովանդակությամբ՝ հին Հայաստան. «168 ժամ»
3628 դիտում
14:35 26-10-2020
Նման բովանդակությամբ նամակների ոչ մի դեպքում պետք չէ հավատալ ու տվյալներ փոխանցել
Այս բաժնից
1189 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր