«Չելսի»-ին 100 մլն եվրո կվճարի «Ատլետիկո»-ի երեք խաղացողների համար
Լոնդոնի «Չելսի»-ին շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկո»-ի որոշ խաղացողների նկատմամբ: Անգլիական ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում մտադիր է համալրվել իսպանական ակումբի երեք խաղացողներով: Խոսքը գնում է հարձակվող Դիեգո կոստայի, ինչպես նաև պաշտպաններ` Դիեգո Գոդինի և Ֆելիպե Լուիսի մասին:
Պաշտպաններին ձեռք բերելու համար լոնդոնցիները կվճարեն 50 մլն եվրո, ևս այդքան գումար կհատկացնեն Դիեգո Կոստայի տրանսֆերի համար: