211652_close_icon
views-count1753 դիտում article-date 18:28 02-06-2014

«Օրինաց երկիր»-ը սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաները

Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարևորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ: 100 տոկոս համամասնական համակարգին անցումը և ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունները վերջին ընտրական գործընթացների վերաբերյալ օրախնդիր են դարձնում մշակել այնպիսի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հասարակական- քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար, ինչպես նաև կապահովի ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրությունների անցկացում:

Նմանատիպ նյութեր