963 դիտում
20:08 02-06-2014
Մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սակագների 0.2% նվազում
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սակագների 0.2% նվազում, ինչը մեծապես պայմանավորվել է հանգստի կազմակերպման՝ 3.9%, տրանսպորտի` 2.3% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 5.0% նվազման հետ), մշակույթի ոլորտի ծառայությունների սակագների 0.4% նվազումով:
Ինչես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է հանրային սննդի` 0.1%, իրավական ու բանկային՝ 0.1%, կենցաղային բնույթի՝ 0.2%, բուժսպասարկման ծառայությունների սակագների 0.7% հավելաճ, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.3-0.1% նվազում, իսկ մյուս 4-ում` 0.1-0.2% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով:
Նմանատիպ նյութեր
1644 դիտում
19:29 02-06-2014
Մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 % գնաճ
1666 դիտում
13:43 24-06-2021
2021 թ. մայիսին ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թ. մայիսին. Փաշինյան
1713 դիտում
23:17 23-01-2015
ՀՀ-ում ծառայությունների սակագների հավելաճ է գրանցվել. ԱՎԾ
Այս բաժնից
1189 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր