1444 դիտում
10:57 03-06-2014
Ջ. Ուորլիքը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին Դիդիե Բուրքհալթեի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյո Բուրքհալթերի հայտարարությունը, որում վերջինս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նոր հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք վստահ ենք, որ պետք է քայլ առ քայլ մոտենանք խաղաղությանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոր հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել: Առաջարկվել է այդ հանդիպումն անցկացնել Փարիզում,և մենք պաշտպանել ենք այդ գաղափարը: Այս հանդիպումը կարող է դառնալ խաղաղ համաձայնագրի տանող կառուցողական բանակցությունների գործընթացի հաշվետու կետը, և այդ գործընթացը պետք է անցկացվի Մադրիդյան սկզբունքներով»,-հայտարարել էր Դիդյե Բուրքհալթերը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը Ադրբեջանից ուղևորվելու է Վրաստան և Հայաստան:
Նմանատիպ նյութեր
4476 դիտում
12:56 12-05-2016
Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը. Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
3145 դիտում
17:32 19-12-2015
Բանակցությունները կշարունակվեն. Ուորլիքը՝ նախագահների հանդիպումից հետո
1206 դիտում
12:38 03-12-2014
Ջեյմս Ուորլիքը՝ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մասին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին