211652_close_icon
views-count5987 դիտում article-date 17:00 13-01-2016

19-ամյա Արթուրը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել ծառայակից ընկերոջը

19-ամյա Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ չնչին առիթով վիճաբանել, բռնություն է գործադրել ժամկետային զինծառայող Ֆրունզե Խ.-ի նկատմամբ: Ուժի կտրուկ ներդրմամբ միաժամանակ երկու ձեռքով հրել է Ֆ .Խաչատրյանի կրծքավանդակի հատվածում, որի հետևանքով վերջինս ընկել է՝ ստանալով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրաեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր