Մահից ակնթարթներ առաջ և հետո. տեսանյութ
Կրասնոդարի երկրամասի Արմավիր տանող մայրուղում ձախ թեքվող «Лада Калина» ավտոմեքենային բախվել էր հետևից ընթացող «MAN» բեռնատարը:
Ուժգին բախումից մեքենան շպրտվել էր հանդիպակաց գոտի, որտեղ նա հարվածել էր «Mazda 6»-ին , այնուհետև` КАМАЗ բեռնատարին:
Ավտովթարի հետևանքով «Лада Калина»-ի 33-ամյա վարորդը և ուղևորը տեղում մահացել են:
Ըստ նախնական տվյալների, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները ավտովթարի մեղավոր են ճանաչել «Лада Калина»-ի վարորդին:
Ներկայացնում ենք տեսանյութը: