211652_close_icon
views-count1735 դիտում article-date 18:24 04-06-2014

Հունիսի 8-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014»-ը

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հունիսի 8-ին երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթը: Ծրագիրն իրականացվում է «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, «Royal Tulip Grand Hotel Yerevan» և «Best Western Congress» հյուրանոցների աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը, տարեցտարի ընդլայնելով մասնակիցների քանակը, հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է: Մրցույթին կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, նաև անհատներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (098) 04-99-09: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 6-ը: Մրցավազքը կանցկացվի տարբեր տարիքային խմբերի միջև. 1. 8-14 տարեկաններ երեխաները կմրցեն 1000մ վազքուղով: Սկիզբը՝ ժամը 10:00-ին: 2. Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում): Սկիզբը՝ ժամը 11:00-ին: 3. Ժամը 11:00-ին կմեկնարկի նաև անհատական վազքը: Վազքուղին կկազմի 10կմ: Հիմնական վազքուղին կմեկնարկի «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով կշարունակվի դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ: Երեխաների մասնակցությունն անվճար է: Հաղթող թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 4-ին կայանալիք «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին: Մրցավազքի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեկոյան ժ.19:30-ին՝ «Congress» հյուրանոցում (0010 Երևան, Իտալիայի փող. 1):

Նմանատիպ նյութեր