211652_close_icon
views-count1168 դիտում article-date 14:12 05-06-2014

Զենք-զինամթերք` խուզարկությամբ

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` մի քրեական գործի շրջանակներում, 1987 թ. ծնված Մհեր Մ.-ին պատկանող տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության «Իժ-40» տիպի օդաճնշիչ ատրճանակ, «Վոստոկ» տիպի հրացան, երկփողանի հրացան, հրացանի փող և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 17 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր