1277 դիտում
18:09 05-06-2014
Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Արամ Առաջին կաթողիկոսին
Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հանդիպումից հետո Հռոմի պապը և Արամկաթողիկոսն ուղևորվել են Վատիկանի մեծ սրահը, որտեղ նրանց էին սպասում Առաջնորդ սրբազաններ, կարդինալներ, եպիսկոպոսներ և Արամ Առաջինի այցելության առիթով սփյուռքի գաղութներից ժամանած բարերարներ և գործիչներ:
Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր գոհունակությունն է հայտնել, այնուհետ խոսել է Միջին Արևելքի տագնապահարույց իրավիճակի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, հետևանքների և Սփյուռքի կազմավորման մասին:՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը ոչ միայն 1,5 մլն նահատակներ է տվել, այլ նաև կորցրել է իր եկեղեցիներն ու մշակութային ու հոգևոր արժեքները, հետևաբար Հայոց ցեղասպանության ճանաչումը հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է:
Իր խոսքում Ֆրանցիսկոս պապը ուրախություն է հայտնել Արամ Առաջինի հետ հանդիպելու կապակցությամբ և նկատել, որ վերջինս միջեկեղեցական շարժմանը երկար և մեծ մասնակցություն է ունեցել և նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը լի է հալածանքներով և նահատակներով: Հռոմի պապը նաև կարևորեց ու գնահատեց քրիստոնյա համայնքների միասնականությունը Միջին Արևելքում: Զրույցից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում: Վեհափառ հայրապետը Ֆրանցիսկոս պապին է նվիրել Բարձր բերդի Ավետարանի կրկնօրինակը, իսկ պապը նրան է նվիրել 14-րդ դարի ավետարանական էջ:
Այնուհետ Պապի կողմից պաշտոնական ճաշ է տրվել՝ ի պատիվ Արամ Առաջինի:
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
23:56 08-06-2014
Պերեսն, Աբասն ու Հռոմի Պապը Վատիկանում աղոթել են
Այս բաժնից
859 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1060 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1003 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան