882 դիտում
18:17 05-06-2014
Հայ խորհրդարանականները Ճապոնիայում են
Հունիսի 2-4-ը <Հայաստան-Ճապոնիա> պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա:
Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել <Ճապոնիա-Հայաստան> պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության բացման առիթով բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստի հնարավոր անցկացումը Երևանում:
ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սամվել Ֆարմանյանը հանդիպում են ունեցել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շունիչի Սուզուկիի հետ: Ողջունելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, Շունիչի Սուզուկին կարևորել է հայ խորհրդարանականների այցը Ճապոնիա՝ վստահություն հայտնելով, որ նման այցելությունները, ինչպես նաև Ճապոնիայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնումը Երևանում նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերություններին: Հայ խորհրդարանականները Շունիչի Սուզուկիին են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:
Սամվել Ֆարմանյանին և Ալեքսանդր Արզումանյանին Տոկիոյում ընդունել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նոբուո Կիշին: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության հեռանկարները: Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված շուրջ 0.5 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակության համար և կարևորել սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Ճապոնիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցության հետագա շարունակությունը:
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
09:36 13-11-2019
Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են․ «Ամերիկայի ձայն»
1058 դիտում
22:00 26-09-2014
Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Սենատի նախագահի հետ
2843 դիտում
16:03 04-11-2017
Հայ խորհրդարանականները Բյուրականում մասնակցել են համապետական ծառատունկին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
862 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1063 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1009 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան