1574 դիտում
15:30 07-06-2014
Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը
Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը:
Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն իրականացվելու է մինչև 2015թ. ավարտը և նպատակաուղղված է անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման, սպառնալիքների չեզոքացման եղանակների բացահայտման, անհրաժեշտ ռեսուրսների պլանավորման և դրանց գործադրման ուղիների որոշման միջոցով մինչև 2020թ. ՀՀ պաշտպանության և անվտանգության համակարգի կայուն զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
14:47 14-09-2016
ՀՀ ՊՆ-ում կայացել է հանդիպում Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խմբի անդամների հետ
1614 դիտում
21:57 17-03-2016
Հերթական այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2497 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
811 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1102 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան