1212 դիտում
16:25 09-06-2014
Հայ-հունական համագործակցության նոր հեռանկարներ են ստեղծվում
Այսօր ԵՊՀ հունագիտության կենտրոն էր այցելել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց երկու հնագույն ժողովուրդների համագործակցության ընդլայնմանն ու հունարեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ Մայր բուհն արտերկրում հունարենի զարգացմանը նպաստող կարևոր օղակներից մեկն է: «Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ծանր դրությանը՝ Հունաստանի Կառավարությունը ոչինչ չի խնայում աշխարհում հունարեն լեզվի ու մշակույթի զարգացման համար: Այդ նպատակով որոշում է կայացվել դրամական օժանդակություն ցուցաբերել ԵՊՀ հունագիտության կենտրոնին, ինչի շնորհիվ կենտրոնը կկարողանա նոր գրականություն ու բառարաններ ձեռք բերել հունարենը որպես առաջին լեզու ուսումնասիրող ուսանողների համար»,- ասաց Իոաննիս Տայիսը:
Հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ուսանողների պատրաստվածության մակարդակը, կրթական ծրագրերը և հետագա անելիքները:
Պրոռեկտոր Արարատ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին ԵՊՀ հունագիտության կենտրոնի զարգացմանը միտված ծրագրերին ուշադրություն դարձնելու և օժանդակելու համար: «Հայաստանի և Հունաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի: ԵՊՀ-ում գործող հունագիտության կենտրոնն այդ բարեկամության ամրապնդման ու ընդհանրապես հունական մշակույթի զարգացման գործում կարևոր առաքելություն ունի: Հարկ է նշել, որ մենք նույնպես շահագրգռված ենք հայ-հունական հարաբերությունների զարգացման գործընթացով»,- նշեց պրոռեկտորը:
Արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը խոսեց նաև հայ-հունական հարաբերություններում քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ներկայիս փուլի և հետագա զարգացումների մասին: «Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև շփումները բարձր մակարդակով են իրականացվում, ինչի մասին են վկայում փոխադարձ այցելությունները: Իհարկե, տնտեսական կապերը բավականին զարգացած չեն, սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում. մասնավորապես աշնանը կկազմակերպվի բիզնես համաժողով, որը, կարծում եմ, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց դեսպանը և հավելեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև մշակութային կապերի ամրապնդմանը, որի զարգացման գործում էական ներդում ունեն դեսպանությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
5910 դիտում
16:02 08-06-2017
Հայ-չինական համագործակցության նոր հեռանկարներ՝ Ռազմավարական հետազոտությունների ոլորտում
854 դիտում
14:03 06-06-2022
Նոր հեռանկարներ՝ հայ-մոլդովական մշակութային համագործակցության ոլորտում
2661 դիտում
21:38 15-11-2016
Կայացել են հայ-հունական ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները
Այս բաժնից
694 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
802 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
784 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը