1986 դիտում
21:11 09-06-2014
Վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ
Աշխատանքային հերթական խորհրդակցությա ժամանակ անդրադառնալով վարչական բոլոր շրջաններում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին՝ շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 45 հազարը քմ-ն՝ բակային տարածքներում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հեղեղատար համակարգերի մաքրման ընթացքի մասով զեկուցվել է, որ ծրագրային աշխատանքներին զուգահեռ, տեղումներով պայմանավորված, ձեռնարկվել են նաեւ լրացուցիչ միջոցառումներ, ինչի արդյունքում աղբի կուտակման դեպքեր չեն արձանագրվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Նանսենի անվան նորակառույց թանգարանի հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:
Մայրաքաղաքում առկա շատրվանների եւ ցայտաղբյուրների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ հանձնարարվել է դրանց շահագործումը պահել մշտական հսկողության տակ:
Նմանատիպ նյութեր
903 դիտում
18:14 12-04-2021
Երևանում այս տարի կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ. շինբարեկարգման ծրագրերն ընթացքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1799 դիտում
17:37 30-03-2015
Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ
1138 դիտում
14:14 12-02-2024
2023-ին Երեւանում տեղադրվել է շուրջ 1100 նոր նստարան, վերանորոգվել է 2230-ը
Այս բաժնից
1570 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա