1802 դիտում
17:37 30-03-2015
Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածքում գտնվող օղակաձև հրապարակը բարեկարգվել և առավել հարմարավետ է դարձվել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:
Դիլիջանի օղակաձև հրապարակը, որի հիմնանորոգված մակերեսը 8004 քմ է, Վանաձոր - Դիլիջան և Երևան - Սևան - Իջևան միջպետական ավտոճանապարհների հատման կետն է: Այն ապահովում է տվյալ հատվածների անվտանգ երթևեկությունը:
Հրապարակի որոշ հատվածներում մինչ այդ բազալտե եզրաքարերը քանդված էին, ասֆալտբետոնե ծածկը քայքայված էր: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը բազմաթիվ դժվարություններ էին ստեղծում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են քանդված եզրաքարերի վերականգնման և ասֆալտբետոնե նոր ծածկի կառուցման աշխատանքներ:
Աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը`57.871. 944 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
21:11 09-06-2014
Վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ
906 դիտում
18:14 12-04-2021
Երևանում այս տարի կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ. շինբարեկարգման ծրագրերն ընթացքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
867 դիտում
14:43 30-03-2015
2012-2014թթ. Երևանում կառուցված 2 նոր ավտոճանապարհների ասֆալտբետոնե ծածկի ծավալը 170.000 քմ է
Այս բաժնից
1714 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա