211652_close_icon
views-count2254 դիտում article-date 15:11 10-06-2014

ՖԻՖԱ-ի Live Your Goals-ը` Հանքավանում

Հունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Լive your goals ծրագրի թիրախային տարիքային խմբերն են 6-16 տարեկան աղջիկները (grassroots) և 8-24 տարեկան աղջիկները (ակումբներում մարզվող): Միջոցառումների շարքը Հանքավանում կսկսվի մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի հետ կապված մանրամասները: Դրանից հետո Երևանի և Քաղցրաշենի թիմերի ֆուտբոլիստուհիները կկատարեն ֆուտբոլային վարժություններ, կանցկացնեն փոքր ֆուտբոլային խաղեր և կխաղան մեծ ֆուտբոլ: ՖԻՖԱ-ն տրամադրել է մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 500 աղջիկներ: ԶԼՄ-ների այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել վերոնշյալ միջոցառումներին, կարող են ամրագրել իրենց տեղերը մինչև հունիսի 11-ը՝ ժամը 11:00՝ դիմելով ՀՖՖ լրատվական բաժին:

Նմանատիպ նյութեր