ՖԻՖԱ-ի Live your goals-2015-ը մեկնարկեց Արտաշատում
Հունիսի 25-ին ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում Արտաշատում մեկնարկեց կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք:
Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Արտաշատի, Վեդիի, Քաղցրաշենի և Սուրենավանի թիմերի շուրջ 70 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր և խաղացին մեծ ֆուտբոլ:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: Միջոցառումն անցավ տոնական մթնոլորտում:
Լive your goals ծրագրի շրջանակներում հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ այլ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 400 աղջիկներ: