211652_close_icon
views-count1589 դիտում article-date 23:52 10-06-2014

Սերխիո Ռամոսը ցանկանում է ռևանշի հասնել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հուսով է, որ իր թիմը առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ կկարողանա ռևանշի հասնել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանյիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչում 0:3 հաշվով զիջել էր Բրազիլիայի ընտրանուն: « Մեկ տարի առաջ մենք արդեն հանդես ենք եկել Բրազիլիայում, երբ մասնակում էինք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Սակայն ֆուտբոլը միշտ ռևանշի հասնելու հնարավորություն է ընձեռում: Մենք հանդիսանում ենք աշխարհի գործող չեմպիոնները, և այդ պատճառով մեզանից սպասելիքները շատ մեծ են: Հաջողությունը միշտ հնարավոր է, սակայն աշխարհի չեմպիոն դառնալը շատ բարդ է»,-ասել է Ռամոսը:

Նմանատիպ նյութեր