211652_close_icon
views-count1292 դիտում article-date 15:45 11-06-2014

Իրաքի Մոսուլ քաղաքը լքել է կես միլիոն բնակիչ

Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի ավելի քան 500 հազար բնակիչներ ստիպված լքել են իրենց տները, քանի որ քաղաքը «Իրաքի եւ Լևանտայի իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ է գտնվում։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Քաղաքը շտապ լքող մարդկանց թվում կան իրաքյան բանակի զինվորներ և սպաներ, որոնց մեծ մասը վայր են դրել զենքեր՝ կրելով քաղաքացիական համազգեստ։ Ինչպես նշվում է, փախստականները ուղևորվում են դեպի Քուրդիստան, որտեղ տեղի իշխանությունները նրանց համար ժամանակավոր ճամբար են հիմնել։

Նմանատիպ նյութեր