Իրաքյան Մոսուլ քաղաքում ավիահարվածների հետևանքով 3 տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել
Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչները հայտնել են, որ օդային հարվածների հետևանքով քաղաքում 30 խաղաղ բնակիչներ են զոհվել, փոխանցում է Reuters-ը։
Հարվածները հասցվել են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման զինյալների կողմից վերահսկվող շրջանին։
Բնակիչների խոսքով՝ առնվազն 3 ական է պայթել շրջանի արևմտյան հատվածում, որի նպատակը, ամենայն հավանականությամբ եղել է ԻՊ-ի առաջնորդներից մեկին ոչնչացնելը։
Ականներից մեկն ընկել է բնակելի տներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր անդամները։