211652_close_icon
views-count931 դիտում article-date 09:42 13-11-2023

Էրդողանն ու Պուտինն առաջիկայում կարող են բանակցություններ վարել Գազայի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կվերսկսի Գազայի հարցով «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր են նաև բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Թուրքիայի առաջնորդի գրասենյակում ունեցած իր աղբյուրին հղումով։

«Պարոն նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում տիրող իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցին գործակալության աղբյուրը պատասխանել է, որ նման բանակցությունները ևս բացառված չեն։

«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, իհարկե, արդիական երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- ընդգծել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Նմանատիպ նյութեր