1559 դիտում
20:47 11-06-2014
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները: Հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Հայ-ռուսական բազմաոլորտ փոխգործակցությունը վերընթաց կերպով զարգանում է՝ ներառելով նորանոր բնագավառներ, ակտիվորեն գործում են միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովները։
Ձևավորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմ, ընդլայնվող փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հանդիպումներին անդրադարձ կկատարվի միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերի։
[i] ՀՀ ԱԳՆ [/i]
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
13:41 08-06-2022
Հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Այս բաժնից
859 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1060 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1003 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան