2021 դիտում
21:20 11-06-2014
Կրակում, բայց չի սպանում
Ապատեղեկատվությունը լրջագույն քարոզչական գործիք է բռնապետական երկրներում: Այդ երկրներում ապատեղեկատվությունը կիրառվում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նկատառումներով: Դա արվում է, որպեսզի բռնապետական երկրի հպատակները չիմանան իրենց թշվառ վիճակի մասին, չըմբոստանան և չձգտեն ազատ հասարակություն կառուցելուն:
Օրինակ, Հյուսիսային Կորեայի հպատակները չգիտեն ճշմարտությունը հասարակական, մշակութային, քաղաքական բազմաթիվ իրողությունների մասին: Ճիշտ այդպես էր նաև իրավիճակը Խորհրդային կայսրությունում: Այդ երկրների հպատակները կարծում են, թե ազատ աշխարհի մարդիկ աղքատ են ապրում, վայրենի են, անբարոյական: Ապատեղեկատվությունը տվյալ դեպքում ունի պաշտպանական նշանակություն:
Հարձակողական նշանակության ապատեղեկատվությունը հիմնականում մանևրի արդյունավետություն ունի: Այսինքն ներկայացվում է անիրական մի տեղեկություն, որին ուշադրություն է դարձնում մրցակիցը, հակառակորդը, շեղվում, և չի կարողանում խանգարել խոչընդոտել ապատեղեկատվություն տարածողին: Այդպիսով ապատեղեկատվություն տարածողը կարողանում է անարգել իրականացնել իր նախաձեռնություններն ու մտահղացումները:
Հարձակողական նշանակության ապատեղեկատվություն է նաև կատաղության մարտավարությունը: Դա այն է, երբ ներկայացնում են, թե շատ ուժեղ են, հզոր զենք ու միջոցներ ունեն: Այս հնարքը իրականացվում է պատերազմների սկզբում: Օրինակ 1990-ին ՀԱԲ խմբավորումը հայտարարեց, որ ունի 180.000 զինվոր: Այդ տարրական ապատեղեկատվությունը ընկճեց հակառակորդին և նպաստեց առաջին ռազմական հաղթանակներին:
Նույնկերպ քաղաքական հավակնություն ներկայացնող կուսակցությունը ներկայացնում է, որ ունի մի քանի հարյուր հազար անդամ: Դա լուրջ վստահություն է ներշնչում քվեարկողին և ընկճում մրցակիցներին: Այս կարգի ապատեղեկատվությունները այնքան էլ արդյունավետ չեն ժողովրդավարական հասարակություններում: Օրինակ 1999-ին նորակազմ մի կուսակցություն ներկայացրեց, որ ունի մոտ մոտ 100 հազար անդամ, սակայն ընտրություններում հավաքեց մոտ 7 հազար ձայն: Այդպիսով շատ արագ բացահայտվեց նրա տարածած ապատեղեկատվությունը: Նույն կերպ 2007-ին նորակազմ մի կուսակցություն հայտարարեց, թե ունի մոտ 350 հազար անդամ, սակայն խորհրդարանական ընտրություններում հավաքեց մոտ 200 հազար քվե:
Եթե բռնապետական երկրներում գրեթե անհնարին է բացահայտել ապատեղեկատվությունը, ապա ժողովրդավարական հասարակությունում դա հնարավոր է: Դրան նպաստում են քաղաքացիական ազատությունները, և հատկապես՝ ազատ մամուլը: Այսինքն, ապատեղեկատվությունը կարող է կանխվել լրագրողի օգնությամբ, որովհետև ազատ հասարակությունում լրագրողը հավատարիմ է իր կոչմանը, կարևորում է ստուգված և ճիշտ տեղեկատվության տարածումը, ինչպես նաև, իր պարտքն է համարում բացահայտել ապատեղեկատվությունը և մերկացնել դրանք տարածողին: Այնպես որ, ապատեղեկատվությունը ժողովրդավարական հասարակություններում կրակում է, բայց թիրախին չի հասնում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
8948 դիտում
13:50 25-07-2021
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
3365 դիտում
12:46 18-10-2019
Կինոն ամենաուժեղ զենքն է, բայց մարդ չի սպանում. Մաննե
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր