«Վրացական Մեսսին» տեղափոխվել է «Վերոնա»
Ռումինական «ՉՖՌ Կլուժ»-ի և Վրաստանի հավաքականի 21-ամյա հարձակվող Գեորգի Չանտուրիան իր կարիերան կշարունակի իտալական «Վերոնա»-ում, հայտնում է ռումինական ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի արժեքը գնահատվում է 1 մլն եվրո: Հարձակվողը, ում շատ մասնագետներ անվանում են «վրացական Մեսսի», Ռումինիայի առաջնությունում անցկացրած 7 խաղում խփել է 1 գոլ: