1941 դիտում
18:14 12-06-2014
51-ամյա տղամարդը դանակահարել է եղբոր պատվին կազմակերպված խնջույքի հյուրերից մեկին
51-ամյա Գուրգեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Ժորա Բարսեղյանի պատվին կազմակերպված խնջույքին մասնակցելու հարցով վիճաբանության և կռվի մեջ է մտել հյուրերից իր ազգական, Հրազդան քաղաքի բնակիչ Մանվել Հրանտի Խոստեյանի հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ գործով չպարզված սուր կտրող-ծակող գործիքով 1 անգամ հարվածել է Մ. Խոստեյանի կրծքավանդակին՝ պատճառելով որովայնի խոռոչ թափանցող ստոծանու և լյարդի վնասումով մարմնական վնասվածք՝ Մ. Խոստեյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գուրգեն Բարսեղյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
565 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին