211652_close_icon
views-count2821 դիտում article-date 16:27 10-06-2015

22-ամյա Գոհարը խնջույքի ժամանակ դանակահարել է Խաչիկին

22-ամյա Գոհար Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի Ջրաշեն 1 հասցեում գտնվող զրուցարանում, խնջույքի ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով Խաչիկ Գրիգորյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնի ձախ հատվածին` Խ. Գրիգորյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր