2940 դիտում
19:49 12-06-2014
Վատառողջ դատապարտյալի կնոջ վերջին հույսը ՀՀ նախագահն է
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, հերթական անգամ բաց նամակ-խնդրանքով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.
«Հարգարժան պարոն նախագահ, ևս մեկ անգամ դիմում և խնդրում եմ Ձեզ անմիջական միջամտություն ունենալ ամուսնուս` «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի դեմ ՔԿՀ աշխատակիցների կողմից իրականացվող անօրինականությունները կանխելու գործում: Ամուսինս Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, դատապարտվել է խուլիգանության համար՝ 4 տարի 8 ամիս ժամկետով: Պատիժը կրում է արդեն 4 տարի: Մեծարգո՛ պարոն նախագահ, պատժի կրման ընթացքում ամուսինս ստացել է մի շարք լուրջ հիվանդություններ, որոնք խոչընդտում են պատժի կրման շարունակությանը: Սույն թվականի փետրվարին բուժվել և վիրահատվել է քաղաքացիական տարբեր հիվանդանոցներում, հեռացրել են նրա լեղապարկը:
Այս ամենի պատճառով ամուսինս դարձել է 3-րդ կարգի հաշմանդամ: Ներկա պահին նա բուժում է ստանում Արթիկ քաղաքի բժկական կենտրոնում. ախտորոշվել է սուր պանկրեատիտ խրոնիկ բորբոքում և այտուցվածք: Բժիշկները հայտնել են մեզ, որ Արտակի բուժումները դեռևս դրական արդյունք չեն տալիս: Հարգելի՛ նախագահ, մնում են հաշված ամիսներ ամբողջ պատժի կրման ավարտին: Բազմիցս նշել ենք, որ ամուսնուս միտումնավոր պատժից չեն ազատում:
Վիրահատման դեպքում էլ պետք է ամիսներ շարունակ քաղաքացիական հիվանդանոցում անկողնային ռեժիմով լինի: Մեր ընտանիքի անունից դիմում և խնդրում եմ Ձեզ, որ անմիջական միջամտություն ունենաք ամուսնուս` Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման գործում, գոնե բժշկական ակտավորմամբ: Խնդրում ենք Ձեզ տալ: հնարավորություն` փրկելու 35-ամյա երիտասարդի կյանքը
«Արթիկ» կալանավայրի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կին` Կարինե Հակոբյան»:
Նմանատիպ նյութեր
6152 դիտում
17:00 07-06-2015
Ցմահ դատապարտյալի միակ հույսը հանրապետության նախագահն է
5076 դիտում
16:49 31-03-2015
Սպանված գյուղապետի կնոջ միակ հույսը Հանրապետության նախագահն է
Այս բաժնից
1708 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա