2450 դիտում
23:41 12-06-2014
Ծխախոտի թույնը նման է օձի թույնին. տեսանյութ
Որքան էլ տարօրինակ ու անհավանական թվա` ծխախոտից կախվածությունն ավելի մեծ է, քան թմրանյութից ու ալկոհոլից: Այս հետևությունը հետազոտության արդյունք է: Ծխախոտի վտանգավոր ազդեցության մասին հայտնի է բոլորին. Բայց այդ ազդեցությունից ձերբազատվել ոչ բոլորին է հաջողվում: Դա ոչ թե հոգեբանական, այլ ներքին խնդիր է:
Հոգեբանական բարդույթը սկսում է ձևավորվել արդեն ծխախոտից հրաժարվելուց հետո: Խնդիրը հատկապես սուր արտահայտվում է մոլի ծխողների մոտ: Ծխախոտը դեն նետողները մի քանի օր դառնում են ավելի ագրեսիվ ու դեպրեսիվ, քանի որ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նիկոտի քանակությունը: Բայց դա միայն օրերի հարց է` նկատում է հոգեբանն ու ընդգծում` դժվարությամբ, բայց կարևորը ծխախոտից ազատվելն է:
Ծխախոտի նկատմամբ հակումը ձևավորվում է դեռ վաղ տարիքից: Ազդեցություն կարող է ունենալ նաև շրջապատը: Հոգեբանը նկատում է` ծխելը երբեմն դառնում է բնավորության գիծ: Այս կերպ ծխել սկսող դեռահասները փորձում են ինքնահաստատվել շրջապատում: Երբեմն էլ ծխախոտը օգնում է շփվելիս հաղթահարել որոշակի բարդույթներ:
Ծխախոտի թույնը նման է օձի թույնին: Համեմատում է հոգեբանն ու ավելացնում, որ ծխողները կաթ-կաթ թունավորում են սեփական օրգանիզմը` առանց մտածելու դրա հետևանքների մասին: Ծխախոտից հրաժարվելու համար հարկավոր է միայն ցանկություն ունենալ: Ոչ հոգեբանները, ոչ էլ ծամոնն ու էլեկտրոնային ծխախոտը չեն կարող ազատել այդ կախվածությունից:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29536] armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
01:29 02-09-2015
Բրազիլական իշամեղվի թույնը «սպանում» է քաղցկեղը. գիտնականներ
6945 դիտում
23:00 15-05-2016
Մեղվի թույնը ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է շատ հիվանդություններ բուժել
5160 դիտում
10:42 16-03-2018
Բթամիտ անհանդուրժողականության թույնը խրախուսում է ապակառուցողական բնազդները․ «Առավոտ»
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան