211652_close_icon
views-count6945 դիտում article-date 23:00 15-05-2016

Մեղվի թույնը ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է շատ հիվանդություններ բուժել

Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը և այլն։ Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և, ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար։ Ակնամոմն օժտված է հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար։ Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել։ Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել։

Նմանատիպ նյութեր