Հայաստան Մ-19 - Ուզբեկստան Մ-19՝ 0:2
Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Հաշիվը 58-րդ րոպեին բացեց Օթաբեկ Շուկուրովը, իսկ 83-րդ րոպեին կրկնապատկեց Զաբիխիլո Ուրինբոևը:
Ավելացնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում հանդես են գալիս հիմնականում 1996 և 1997 թթ. ծնված ֆուտբոլիստներ, իսկ Ուզբեկստանի հավաքականում գերակշռում էին հիմնականում 1995 թ. ծնված ֆուտբոլիստները: