884 դիտում
11:34 13-06-2014
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
Հունիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է , որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Զրույցի ընթացքում քննարվել են համագործակցության գերակա և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև՝ հեռանկարային ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության ու բարեմաղթանքների համար՝ հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի հետագա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
944 դիտում
19:19 13-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին
1250 դիտում
19:52 12-05-2016
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
1125 դիտում
18:41 14-05-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք