211652_close_icon
views-count998 դիտում article-date 19:19 13-06-2014

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` հունիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերի բաժնի ղեկավար Թոմաշ Դեմսկուն: Հյուրերը շնորհավորել են նորանշանակ նախարարին: Անդրեյ Սորոկինը հետագա արդյունավետ համագործակցության հույս է հայտնել` ընդգծելով երկու կառույցների միջև ունեցած տարիների համագործակցության և հաջողությամբ իրականացված ծրագրերի փորձը: Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել շնորհավորանքի համար և հավաստիացրել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև կշարունակվի արդյունավետ համագործակցութունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները հստակեցնելու ուղղությամբ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սեփական գործունեությամբ ամրապնդել և զարգացնել կողմերի միջև համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր