1459 դիտում
21:40 13-06-2014
Ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ուրախանալ
Միտքը և հոգին մաքրվում են սահմանային իրավիճակում: Սահմանային իրավիճակ է մահվան վտանգը, մեծ ռիսկը, անելանելի թվացող դրությունը և այլ: Սահմանային իրավիճակում ուղեղն ավելի արագ և արդյունավետ է աշխատում, մարդը կարողանում է գտնել բարդ հարցերի պատասխանները, իրապես արժևորում է կյանքը: Սա կոմունիկացիայի տեսության առանցքային դրույթներից է:
Սահմանային իրավիճակի մասին պնդումներն ապացուցվում են պատերազմի օրինակով: Մարդիկ խոստովանում են, որ պատերազմի ժամանակ, չնայած զրկանքին, կորուստներին, մահվան իրական սպառնալիքներին, կյանքն ավելի իրական ու բովանդակային է, քան խաղաղության ժամանակ:
Սակայն սա չի նսեմացնում խաղաղության արժեքը: Խաղաղությունը ամեն դեպքում ավելի նախընտրելի է պատերազմից: Բայց փաստ է, որ պատերազմի ժամանակ մարդն ավելի ազնիվ է, և նրա միտքն ավելի արագ և արդյունավետ է աշխատում: Դա ընդամենը սահմանային իրավիճակի էֆեկտն է: Իսկ ինչպե՞ս կարելի է ստեղծել սահմանային իրավիճակ, բայց չխախտել խաղաղությունը: Այս հարցը դրվել է իմաստունների, մտավորականների առջև, և նրանք դեռևս մի քանի հազարամյակ առաջ առաջարկել են սահմանային իրավիճակ ստեղծել վերացականորեն, այսինքն՝ գրական ստեղծագործությունների, գեղարվեստական, թատերական ներկայացումների միջոցով:
Այդպես ստեղծվել են առաջին ողբերգությունները, և բեմադրել դրանք առաջին թատրոններում: Դրանց ազդեցությամբ փորձել են մաքրել հանդիսատեսի միտքն ու հոգին, հասնել այսպես կոչված՝ կատարսիսի: Ողբերգության հանդիսատեսը վերապրելով ողբերգական պատկերներն ու դրվագները, վերացականորեն հայտվել է սահմանային իրավիճակում: Այդպիսով հաջողվել է հասարակությանը պահել սթափության մեջ, միաժամանակ քարոզելով վեհ արժեքներ ու գաղափարներ:
Ներկայում թատրոններն այդքան մեծ հադիսատես չունեն, որովհետև մարդուն վերացականորեն սահմանային իրավիճկում են տեղափոխում ողբերգական սերիալները: Սակայն ի տարբերություն թատերական ներկայացուների, սերիալների մեծ մասը կոնկրետ ասելիք չունեն: Դրանք միայն սևեռված են ողբերգական տեսարաններ մատուցելով, ձգտում են որքան հնարավոր է տպավորիչ ողբերգական տեսարաններ ստանալ, դրանց միջոցով փորձել վերացական սահմանային իրավիճակ ստեղծել հեռուստադիտողի համար, և մաքրել նրանց միտքն ու հոգին:
Սահամանային իրավիճակում հայտնված մարդը երկար ժամանակ սուտ չի խոսում, չի կեղծում, չի զրպարտում, որովհետև երբ մահը աչքի առաջ է, ապա անիմաստ է համարում մանր-մունր բաները, որոնց համար ստիպված է սուտ խոսել: Սահմանային իրավիճակ ապրած մարդը բարոյական առումով մի քանի աստիճան բարձր է այդպիսի իրավիճակ չապրածից: Հաճախ մեռնելուց փորկվածը պայծառանում է, որոշում է հոգևոր կյանքով ապրել, ամբողջովին նվիրել Աստծուն ծառայելուն:
Կատարսիսի էֆեկտ ունեն նաև քաղաքական հոռետեսական կանխատեսումները, իբր ամեն ինչ կործանվում է, ամեն ինչ կորսվում է, երկիրը անդունդ է գլորվում, սարսափելի զարգացումներ են սպասվում և այլն: Սրանք սահմանային իրավիճակի պատկերներ են, որոնք սթափեցնում են մարդուն և նպաստում ողջամիտ որոշումներ կայցնելուն:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
712 դիտում
10:29 26-05-2020
Ոչ կործանվում ենք, ոչ էլ ծաղկում․ «Առավոտ»
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»