8663 դիտում
23:46 23-01-2021
Ոսկան Սարգսյան. Կա՛մ մնում է նիկոլական իշխանությունը, Հայաստանը կործանվում է, կա՛մ նիկոլականներին հեռացնում ենք, փրկում ենք Հայաստանը
Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խելագար իրականություն Հայաստանում։ Հազարավոր զոհեր տալուց, Արցախի տարածքները հանձնելուց, բանավոր պայմանավորվածությամբ հողեր հանձնելուց, գերիների հարցը չլուծելուց հետո նիկոլը եւ իր թիմը դեռ իշխում են, բարձր աշխատավարձեր ստանում, ծառայում են հայրենիքին։ Թե ո՞րն է նրանց հայրենիքը՝ Ադրբեջանը, Թուրքիան, թե՞ Հայաստանը, պարզ չէ։
Նիկոլն իր տերերից հստակ ծրագիր ուներ Արցախը հանձնելու, ծրագրի հաջորդ փուլը Հայաստանը քանդելն է, որը նա հաջողությամբ իրականացնում է, երկիրը զրկում է հույսից, ապագայից, մեծ չափով խթանում է արտագաղթը, որպեսզի վաղը Հայաստանը զարգացման, պաշտպանական ներուժ չունենա։
Հայաստանի բոլոր պետական կառույցները, որոնք ծառայում են հայրենիքի դավաճան նիկոլին, դավաճանում են Հայաստանի Հանրապետությանը, ծառայում են Ադրբեջանին , Թուրքիային եւ այլ օտար ուժեի։ Ես նախկինում ամենաշատն եմ քննադատել նախկիններին՝ ԼՏՊ-ին, Քոչարյանին եւ Սերժին, որոնք մեծ մեղքեր ունեն։
Սակայն այսօր հարցն այլ է՝ կա՛մ մնում է նիկոլական իշխանությունը, Հայաստանը կործանվում է, կա՛մ նիկոլականներին հեռացնում ենք, փրկում ենք Հայաստանը»։
Նմանատիպ նյութեր
2477 դիտում
20:40 25-07-2021
Ես ուզում եմ, որ բոլորիս համար լավ լինի, նույն ճոճվող նավակում ենք. Ոսկան Սարգսյան
709 դիտում
10:29 26-05-2020
Ոչ կործանվում ենք, ոչ էլ ծաղկում․ «Առավոտ»
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»