1677 դիտում
10:36 14-06-2014
Կիսելյովը Հայաստան էր եկել ոչ միայն ուղեղ, այլև փող լվանալու․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դմիտրի Կիսելյովի եւ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Կովալենկոյի այցը Հայաստան ունեցել է ոչ միայն «ուղեղների լվացման», այլեւ խիստ պրագմատիկ նպատակ՝ փող լվանալու:
Ռուսական որոշ շրջանակներ պատրաստվում են Հայաստանում, Արեւմուտքի օրինակով, գրանտային ծրագրեր սկսել ՀԿ-ների եւ մաս-մեդիայի շրջանում, բայց քանի որ Ռուսաստանը չի սիրում ձեռքը գրպանը տանել, անհրաժեշտ է եղել Կրեմլին ապացուցել, որ Հայաստանում «մոլեգնում են հակառուսական տրամադրություններ»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Կրեմլի գաղափարական «կացին» Կիսելյովի նկատմամբ իսկապես պատճառաբանված հայոց զայրույթի տակ նաեւ արհեստական ակտիվություն կա` ռուսական այդ պրոյեկտի ջատագովների կողմից:
Այնուհանդերձ, փաստն այն է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Վրաստանում «լրտես», «պերսոնա նոն գրատա» համարված եւ արտաքսված Վոլինկինը, որը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ, ի տարբերություն Ֆրանսիայի դեսպանի, «տեղյակ» չէ Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած կրակոցների եւ հայկական կողմի 2 զոհերի մասին, իսկ Հայաստան է ժամանում ԵՄ պատժամիջոցներով «պերսոնա նոն գրատա» ճանաչված ոմն Կիսելյով»:
Նմանատիպ նյութեր
2193 դիտում
09:43 12-06-2014
Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ է եկել ուշացումով, Անդրանիկ Նիկողոսյանի ուղեկցությամբ. Հրապարակ
2512 դիտում
10:03 12-06-2014
Ինչո՞ւ է Դմիտրի Կիսելյովը եկել Հայաստան. 168 Ժամ
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»