Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Գերմանիայի հավաքականի հետ խաղին
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծնկի վնասվածքը, որը նա ստացել էր թիմի վերջին մարզման ժամանակ, լուրջ չէ: «Ռեալ»-ի հարձակվողը կկարողանա մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիա – Պորտուգալիա հանդիպմանը, որը կկայանա երկուշաբթի օրը:
Հանդիպմանը կկարողանա մասնակցել նաև ֆաբիո Կոենտրաուն, ով Մունդիալի նախապատրաստական փուլում նույնպես առողջական որոշակի խնդիրներ ուներ