Արոնյանի ելույթը` Ստավանգերի գերհզոր մրցաշարում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում երեկ ավարտվել է «Նորվեյ չես 2014» անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Լևոն Արոնյանը վերջին 3 տուրերում ոչ-ոքիներ է խաղացել Վլադիմիր Կրամնիկի, Ֆաբիանո Կարուանայի ու Վեսելին Թոփալովի հետ և 9 հնարավորից վաստակելով 4 միավոր գրավել 6-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Սերգեյ Կարյակինը, որը վաստակել է 6 միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարի ամփոփիչ արդյունքները՝
1.Կարյակին – 6
2. Կարլսեն – 5,5
3. Գրիշչուկ – 5
4. Կարուանա – 4,5
5. Թոփալով – 4,5
6. Արոնյան – 4
7. Սվիդլեր – 4
8. Գիրի – 4
9. Կարմնիկ -4
10. Ագդեստեյն – 3,5