211652_close_icon
views-count3255 դիտում article-date 15:29 15-06-2014

Ստամբուլում դանակահարել են հայաստանցի հայր ու որդու. հայրը մահացել է

Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ այցելել են Քումափը թաղամասին կից ծովափ, որտեղ անհայտ պատճառներով վիճաբանություն է տեղի ունեցել: Վիճաբանության թեժ պահին դանակարվել են հայր և որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին և ևս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել և հեռացել են: Ականատեսները պնդում են, թե դանակահարողները ևս Հայաստանցի են եղել, ովքեր նույնպես անօրինական են գտնվում Թուրքիայում: Աղբյուրը` www.medya73.com/

Նմանատիպ նյութեր