15845 դիտում
19:12 08-09-2019
Եվրո-2020. Հայաստանի հավաքականը անհավանական խաղում հաղթեց Բոսնիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարզապես ֆանտաստիկ ստացվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի ու Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը:
Երկու թիմերին էլ Եվրոյի ուղեգրի համար պայքար շարունակելու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Այստեղ էլ երկուստեք հարձակողական, գոլային բազմաթիվ պահերով խաղը, որը մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահեց Հանրապետական մարզադաշտ եկած երկրպագուներին:
Կարծում ենք, որ հայ երկրպագուները դեռ երկար ժամանակ երանությամբ կհիշեն հանդիպումը, որ ուրախության բազմաթիվ պահեր պարգևեց:
Շատ դրամատիկ ընթացք ունեցավ խաղը. Հայաստանի հավաքականը երկու անգամ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ, երկու անգամ էլ բոսնիացիները շատ արագ հավասարեցրին հաշիվը:
77-րդ րոպեին հայ ֆուտբոլիստների փայլուն հակագրոհից հետո Հովհաննես Համբարձումյանը նորից առաջ մղեց մեր հավաքականին:
Խաղավերջն անցնում էր բոսնիացիների գրոհերի տարափի ներքո, և նրան հաջողվեց խփել գոլ, բայց միայն թե սեփական դարպասը. Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո «աչքի ընկավ» հյուրերի պաշտպան Լոնցարը:
Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ՝ 4:2: Գերազանց հանդիպում անցկացրեց մեր հավաքականի առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակից դարձավ բոլոր գոլերին. 2 գոլ և 2 գոլային փոխանցում:
Այսպիսով, այս հաղթանակից հետո Հայաստանը J խմբում վաստակեց 9 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական: Բոսնիա և Հերցեգովինան 7 միավորով 4-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2562 դիտում
03:59 16-06-2014
ԱԱ-2014. Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Բոսնիային. տեսանյութ
2920 դիտում
20:51 28-06-2021
Եվրո-2020. Խորվաթիա- Իսպանիա խաղում հերթական անհավանական իրադարձությունը գրանցվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3873 դիտում
23:11 10-07-2020
Անհավանական խաղում «Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» ու նվաճեց Հայաստանի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2041 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am