211652_close_icon
views-count819 դիտում article-date 11:45 16-06-2014

Քեյփթաունում ջրհեղեղի հետևանքով տուժել է 8 հազար մարդ

Քեյփթաունում ուժեղ ջրհեղեղի հետևանքով տուժել է քաղաքի ծայրամասային ետնախորշերի շուրջ 8 հազար բնակիչ։ Այս մասին հայտնում է BBC֊ն՝ հղում անելով Հարավաֆրիկյան Հանրապետության փրկարար ծառայությանը։ Տուժած շրջանների բնակիչներին մթերք, ներքնակներ և վերմակներ են հատկացվել։ Ջրհեղեղի պատճառը անձրևն ու փոթորկոտ քամիներն են, ինչպես նաև ծովի ուժեղ ալեկոծությունը։

Նմանատիպ նյութեր