211652_close_icon
views-count1407 դիտում article-date 12:16 25-06-2014

Չինաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 700 հազար մարդ. ԶԼՄ֊ներ

Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 700 հազար մարդ։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։ Նահանգի գետերում և ջրամբարներում ջրի մակարդակի կտուկ ավելցման հետևանքով 33,87 հա գյուղատնտեսական հողեր ջրի տակ է անցել, սատկել է 460 գլուխ անասուն։ Մոտ 90 ձեռնակություն ստիպված դադարեցրել է գործունեությունը։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են ճանապարհներ, կապի միջոցներ, որոշ շրջաններում խաթարվել է էլեկրասնուցումը։ Իշխանությունների կողմից ընդհանուր վնասի չափը գնահատվել է 187,7 մլն յուան(30,1 մլն դոլար)։

Նմանատիպ նյութեր