15308 դիտում
13:30 16-06-2014
Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին»
Երեկ՝ հունիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն բուժզննման նպատակով դիմել է Երևանի Աճառյան 36/1 շենքի բնակչուհի, 49-ամյա Նարինե Մաթևոսյանը, ով հայտնել է, որ ոտքի մասում վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը՝ օպերատիվ խմբով, որտեղ տուժածը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել BMW X5 մակնիշի ավտոմքենայի կողմից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Ավանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ BMW X5-ը վարել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Մալխասյանը, ով ամուսնության նպատակով փորձել է փախցնել Ն. Մաթևոսյանի աղջկան, ու երբ «ապագա զոքանչը» սկսել է հետապնդել «ապագա փեսային», վերջինս BMW X5-ով դիմել է փախուստի, ինչից հետո զոքանչը հայտարարել է, որ փեսան վրաերթի է ենթարկել իրեն:
Քիչ առաջ Ավանի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Խ. Մալխասյանը՝ BMW X5 մակնիշի 34 TՍ 452 համարանիշի ավտոմեքենայով: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածի՝ վրաերթի ենթարկվելու փաստը բժիշկները դեռ հետազոտում են:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16768 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ