3386 դիտում
18:09 16-06-2014
27-ամյա ուկրաինուհին «Երևան Մոլ»-ից փորձել է հագուստներ գողանալ
Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Գաննա Ալեքսանդրի Սոլույանովանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 34/1 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Փրոռիփեյլ» ՓԲԸ-ին պատկանող «Փուլ ընդ Բիեր» խանութ-սրահից վերցրել է մի քանի հագուստներ և մտնելով հանդերձարան՝ փորձելու ընթացքում ձեռքով հեռացրել է դրանցից երեքի անվտանգության սարքերը, դրանք թաքցրել է հանդերձարանի հայելու հետնամասում, ապա հագուստները դնելով պայուսակի մեջ՝ փորձել է գողանալ զգալի չափերի՝ ընդհանուր հաշվով 18.000 ՀՀ դրամ արժողությամբ թվով 3 հատ «Pull and Bear» հագուստ, սակայն խանութից դուրս գալիս բռնվել է խանութ-սրահի աշխատակիցների կողմից և իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2238 դիտում
16:48 31-07-2014
21-ամյա երիտասարդը «Երևան Մոլ»-ից փորձել է հագուստ գողանալ
3079 դիտում
15:33 27-03-2015
24-ամյա Անին փորձել է «Դալմա Գարդեն Մոլ»-ից կոշիկ գողանալ
100799 դիտում
21:48 13-01-2021
Հայտնի ֆիլմի նման՝ «Ինչպես գողանալ միլիոն»․ «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ»-ից գողացել են ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին